Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

1988թ., դեկտեմբերի 7, 11 անց 41 րոպե....

1988թ., դեկտեմբերի 7, 11 անց 41 րոպե....

1988 թ. դեկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհը  ցնցվեց մի ամբողջ քաղաք հողին հավասարեցրած, հազարների կյանք խլած ահեղ երկրաշարժի բոթից: Փլատակների վերածվեց Սպիտակ քաղաքը,  կիսով չափ ավերվեց Գյումրին ու Վանաձորը, և էլի քաղաքներ ու գյուղեր:

 

Աղետի հետևանքով զոհվել են ավելի քան 25 հազար մարդ, հաշմանդամ դարձել 19 հազարը, անօթևան մնացել 530 հազարը: 

Ցնցումից վնասվել են բազմաթիվ դպրոցներ, թանգարաններ, մշակույթի կենտորններ, հիվանդանոցներ և այլն: 

 

1988 թ. երկրաշարժը մեծ հարված հասցրեց երկրի տնտեսությանը` ընդրկելով հանրապետության 40 տոկոսը: Տուժեցին 21 քաղաք, 342 գյուղ, որոնցից 58-ը լիովին ավերվեց:

 

Հայկական լեռնաշխարհն ունի 600-ից ավել փոքր ու մեծ հրաբխային կենտրոններ: Այն աշխարհի ամենաակտիվ սեյսմիկ գոտիներից է: Այլ կերպ ասած Հայաստանում երկրաշարժերը հաճախ են լինում: Վերջին 1500 տարվա ընթացքում Հայկական լեռնաշխարհն ականատես է եղել 300-ից ավելի երկրաշարժի:

 

Անմոռանալի է ինչ հզոր ալիք տվեց Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնելու պատրաստակամ աշխարհի ողջ հասարակաւոթյունը`  աղետի վայր ուղղելով փրկարարների ջոկատներ, շտապ օգնության մեքենաներ, մարդիկ, տեխնիկա, ամեն անհրաժեշտը:  

Դեկտեմբերի 7-ը Հայաստանում գրվեց սև տառերով` ի հիշատակ 1988թ. երկրաշարժի զոհերի:  

 

Առաջին օգնությունը երկրաշարժի ժամանակ:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ